Սաուդյան արաբիա

  • Սաուդյան Արաբիան հերքում է նավթի արդյունահանումը նվազեցնելու մասին ՕՊԵՔ+ի համաձայնագրի մասնակից երկրների որոշման քաղաքական աստառը և դրա ուղղվածությունը որևէ երկրի դեմ: Այդ մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Սաուդյան Արաբիայի կառավարությունը լիովին հերքում է այդ հայտարարությունները, որոնց հիմքում փաստեր չկան և հենվում են ՕՊԵՔ+ի որոշումը զուտ տնտեսական շրջանակներից դուրս ներկայացնելու փորձի վրա:…

    Սաուդյան Արաբիան հերքում է ՕՊԵՔ+ի որոշման քաղաքական աստառը
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիային հարձակողական զենքի վաճառքի արգելքը հանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ այն կորոշվի Բայդենի առաջիկա մերձավորարևելյան շրջագայության շրջանակում։ Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մի քանի հանդիպումների ժամանակ պնդել են, որ ամերիկյան կողմը հրաժարվի Էր Ռիադին միայն պաշտպանական զենք վաճառելու քաղաքականությունից։ Աղբյուրը նաև…

    Բայդենի վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիային հարձակողական զենքի վաճառքի արգելքը հանելու հնարավորությունը
  • Սաուդյան Արաբիան հայտնել է, որ այլևս հանվում է Թուրքիա մեկնելու վերաբերյալ նախկինում սահմանված արգելքը, որը պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով: Այս մասին հայտնել է Erenihaber-ը։ Թուրքիան ողջունել է այն և վերջինս նույնպեսվերացրել է Սաուդյան Արաբիա մեկնելու վերաբերյալ նախկինում սահմանած արգելքը Այս տեղեկությունը քննարկման առարկա է դարձել համացանցի թուրքական տիրույթում:

    Սաուդյան Արաբիան և Թուրքիան նախկինում սահմանված արգելքները հանել են
  • Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի հետ նկատմամբ: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը: Սաուդական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ երկրի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել դեպի Լիբանան, Սիրիա, Իրան, Աֆղանստան, Հնդկաստան, Եմեն, Սոմալի, Եթովպիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Լիբիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Հայաստան, Բելառուս և Վենեսուելա: Արգելքի ժամկետների վերաբերյալ հստակ…

    Սաուդյան Արաբիան Թուրքիա մեկնելու սահմանափակումներ է կիրառել
  • ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկուշաբթի մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Jeddah Season զբոսաշրջային փառատոնին՝ հայտնում է GulfToday-ը։ «Ուրախ եմ ողջունել Լիոնել Մեսիին Սաուդյան Արաբիայում։ Ուրախ ենք, որ դուք կծանոթանաք Կարմիր ծովի գանձերին, Ջիդայի փառատոնին և մեր հնագույն պատմությանը։ Սա նրա առաջին այցը չէ Թագավորություն և վերջինը չի լինի»,- գրել է Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության նախարար…

    Մեսսին դարձել է Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության դեսպանը
  • Թուրքիայի նախագահը կայցելի Սաուդյան Արաբիա, որի ընթացքում Ռեջեփ Էրդողանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ։ Էրդողանի և Մուհամեդ Բին Սալմանի հանդիպմանը կքննարկվի էներգետիկ նախագծերը և տարածաշրջանային խաղաղության հարցեր:

    Նախատեսվում է Թուրքիայի նախագահի այցը Սաուդյան Արաբիա
  • Այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 23:00-ին կմեկնարկի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը։ Խաղին անդրադարձել է նաև կատալոնական ակումբի ղեկավար Ժոան Լապորտան, որի խոսքերը փոխանցում է AS պարբերականը։ Լապորտայի խոսքով՝ իրենք Սաուդյան Արաբիա են ժամանել հաղթանակի ցանկությամբ ու հույսով։ Նա նշել է, որ իրենք շատ մեծ հույսեր ունեն ու ավելացրել, որ իրենց ուժը շատ տաղանդավոր…

    Հույս ունենք հաղթել Ռեալին․ Լապորտա
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում էր գտնվում, այնտեղից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Ըստ աղբյուրի՝ Արմեն Սարգսյանին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը:

    Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության հանձնաժողովի նախագահին Ժամանակակից աշխարհում գրեթե ամեն ինչ մոդելավորված է․ Փաշինյանի ելույթը (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության…

    Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ
  • Սաուդյան Արաբիայի կառավարության պետական ներդրումների հիմնադրամը «Նյուքասլը» գնելուց հետո հիմա էլ ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերը»։ Այս մասին հայտնում է calciomercato-ն։ Նշվում է, որ հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպել են միլանյան ակումբի սեփականատիրոջը, ով դեմ չէ վաճառել ակումբը։ Վերջինս ցանկանում է գործարքից ստանալ մեկ միլիարդ դոլար։

    Նյուքասլը գնած արաբները ցանկանում են գնել նաև Ինտերը
  • Սաուդյան Արաբիիայի կառավարության հիմնադրամներից մեկը, ինչպես նաև PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն գնել են անգլիական Պրեմիեր Լիգայի «Նյուքասլ» ակումբը։ Այս մասին հայտնում է ԱՊԼ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ գործարքն արդեն ամբողջությամբ ավարտվել է։ Ըստ աղբյուրի՝ կա երաշխիք, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները չեն կառավարելու ակումբը։ Այլ աղբյուրների համաձայն՝ գործարքն արժեցել է 300…

    Սաուդյան Արաբիայից գնեցին Նյուքասլ ակումբը
  • «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Օդիոն Իգալոն կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայում: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ալ-Շաբաբի» հետ: Պայմանագիրը նախատեսված է երկուսուկես տարի ժամկետով: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Իգալոն անցկացրել է 23 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ:

    Իգալոն պայմանագիր է կնքել Ալ-Շաբաբի հետ
  • Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արտասահմանյան այցերը, որոնք ընդհանուր տևելու են տաս օր։ Նրա առաջին կանգառը լինելու է Ֆրանսիայում։ Դրանից հետո Պոմպեոն կայցելի Թուրքիա, Վրաստան, Իսրայել, ԱՄԷ, Կատար ու Սաուդյան Արաբիա։ Այցելությունների ընթացքում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ կունենա երկրների ղեկավարների ու հոգևոր առաջնորդների հետ։

    Մեկնարկել է Պոմպեոյի արտասահմանյան այցերը․ առաջինը նա կմեկնի Փարիզ
  • 2018 թվականի Թուրքիայում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանությունում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի գործով դատավարությունը մեկնարկել է։ Այն ընթանում է Թուրքիայում, հայտնում են BBC-ից։ Նշվում է, որ գործում ներգրաված են 20 սաուդցի մեղադրյալներ, որոնց թվում են նաև թագաժառանգի 2 նախկին օգնականները։ Ըստ աղբյուրի՝ դատավարությանը, սակայն, մեղարդյալներից ոչ ոք ներկա չէ, քանի որ Թագավորությունը նրանցից ոչ մեկին…

    Թուրքիայում մեկնարկել է սպանված լրագրողի գործով դատավարությունը
  • Պենտեգոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ «Բոինգ» ավիացիոն-տիեզերական կորպորացիան 650 SLAM-ER թևավոր հրթիռ և 402 Harpoon Block II հակաօդային հրթիռ կմատակարարի Սաուդյան Արաբիային: SLAM ER-երի արդիականացման և Սաուդյան Արաբիային 650 նոր հրթիռի մատակարարման համար Boeing-ի հետ 1.971 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել: Փաստաթղթում նշվում է, որ կողմերը ակնկալում են համաձայնագիրը իրականացնել մինչև…

    Boeing-ը Սաուդյան Արաբիային ավելի քան 1000 հրթիռ կմատակարարի