սառնամանիք
Ձմեռային փոթորկի նախազգուշացումները՝ ԱՄՆ-ում ռեկորդային ձյուն, ճանապարհային խառնաշփոթ ու կտրուկ եղանակային փոփոխություններ
ԱՄՆ-ում ձմեռային ուժեղ փոթորիկը ռեկորդային ձյուն և ցուրտ է բերել, խաթարել է ճանապարհային ու օդային երթևեկությունը, վտանգավոր իրավիճակներ է ստեղծել։ Մոտ օրերին սպասվում են կտրուկ եղանակային փոփոխություններ։
Մեծ Բրիտանիայում ձյան նախազգուշացումներ. սառցե վտանգներ և հազվագյուտ «ծիածան-ձյուն»
Արկտիկական սառնամանիքը Մեծ Բրիտանիայում առաջացրել է լայնածավալ ձյուն, սառցե վտանգներ և հազվագյուտ «ծիածան-ձյուն» երևույթ, ինչը հանգեցրել է նախազգուշացումների, դպրոցների փակման և ճանապարհային խափանումների։
Յակուտիայում 60 աստիճան սառնամանիք է գրանցվել
Օյմյակոնում գրանցվել է -59 աստիճան, ինը շրջաններում ջերմաստիճանը ցածր է -45-ից, տեղեկացրել է Հիդրոօդերեւութաբանության Յակուտիայի վարչության կայքը։ Ցրտի բևեռները Երկիր մոլորակի այն շրջաններն են, որտեղ գրանցվում են ամենացածր ջերմաստիճանները։ Յակուտիայում դրանք Օյմյակոնն ու Վերխոյանսկն են։ Օդերևութաբանների տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքում, հարավ-արևմուտքում չափավոր ձյուն է տեղում, հյուսիս-արևելքում, հյուսիս-արևմուտքում տեղումներ չկան, կենտրոնական հատվածի բնակավայրերում տեղ-տեղ սառնամանիքային մառախուղ է։…
Սառնամանիքներ Ամերիկայում, Կանադայում և Ճապոնիայում
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում ձնաբքի և ցուրտ եղանակի զոհ է դարձել մոտ 46 մարդ։ Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգում, գրում է BBC-ն։ Վատ եղանակի՝ ուժեղ սառնամանիքների, քամու և առատ ձյան պատճառով ԱՄՆ-ում վերջին օրերին չեղարկվել են հազարավոր չվերթեր։ Սուրբ Ծննդյան նախօրեին երկրում ավելի քան 200 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից։ Սաստիկ փոթորիկը հարվածել է հատկապես…
Նիագարա ջրվեժը սառցակալել է
Միացյալ Նահանգների հուսիս-արևելքում ուժեղ սառնամանիքների հետևանքով Հյուսիսային Ամերիկայում ամենահզոր՝ Նիագարայի ջրվեժի մասնակի սառեցում է գրանցվել, հայտնում է CNN-ը: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սառեցման պատճառը կարող է լինել ձնահողմը, որը հարվածել է այդ տարածաշրջանին: Նշվում է, որ երեքշաբթի ջերմաստիճանն այդտեղ նվազել է մինչև մինուս 20 աստիճան: «Ցուրտ քամին տարածաշրջանում կշարունակվի ևս երկու շաբաթ», – հայտնել է օդերևութաբան Մայքլ Գայը։





