Սատիրայի թատրոն
Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Սատիրայի թատրոնին
Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի անվան մոսկովյան դրամատիկական թատրոնը վերակազմավորման գործընթացի շրջանակներում միացվել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնին։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի կայքին։ Նշվում է, որ միավորված Սատիրայի և Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմի թատրոնը կղեկավարի Սերգեյ Ղազարովը։

