Սարգիս Հովհաննիսյան

  • Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի հանդիպումներից մեկը

    Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի հանդիպումներից մեկը

    Հուլիսի 28-ին ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Բոսնիական Բանյալուկա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) պատասխան հանդիպումը։ Այն կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նշվում է, որ նրան կօգնեն Սարգիս Հովհաննիսյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը։

  • Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ

    Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանու-թյան ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը

    Մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը

    Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը: Նախագիծը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությամբ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության եւ լինոփորագրություն վարպետության դասի…