սեղմված գազ
Մի շարք ապրանքների թանկացումներ են սպասվում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագծով նախատեսվում է ծխախոտի, սպիրտային խմիչքների, մեքենաների լիցքավորման համար սեղմված գազի և այլ ապրանքների ակցիզային հարկի էական և շարունակական թանկացում»: Ամբողջական հոդվածը կարող ե քկարդալ թերթի այսօրվա համարում։
Սեղմված բնական գազը այսուհետ կվաճառվի կիլոգրամով՝ խորանարդ մետրի փոխարեն. ԱԺ
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր: Նախագծի նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայումն է: Նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի…
Ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը
ՀՀ ազգային ժողովը, ապրիլի 8-ի արտահերթ նիստի ժամանակ, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։ Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավորներ չկային:
Սեղմված բնական գազը կհարկվի ոչ թե խ/մ-ով, այլ տոննայով․ նախագիծն ԱԺ-ում է
Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած արտահերթ նիստում քննարկման է ներկայացվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել բնական սեղմված գազի հարկման մեխանիզմը։ 1000 խմ գազի համար` 25 հազար դրամ ակցիզային հարկի փոխարեն, առաջարկվում է 1 տոննա նույն գազի համար սահմանել 34 հազար դրամ ակցիզային հարկ։ Նախագծի ընդունման նպատակը, ըստ դրա հիմնավորման, տրանսպորտային միջոցը գազով շահագործող…




