սեյսմիկ պաշտպանություն
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ
Հաշվի առնելով ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը կշարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ:
Դադարեցվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը։ «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի…
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանին. զգացվել է նաև Տավուշում և Լոռիում
ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից հայտնում են, որ մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության…
Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին
Հուլիսի 17-ին Սեյսմիկ պաշտպանության համակարգի 28-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի աշխատակիցներ, Սեյսմիկ պաշտպանության համակարգը ԱԻ նախարարության այն կայացած կառույցներից է, որը հաջողությամբ և հուսալիորեն իրականացնում է իր առջև դրված բազմաբնույթ խնդիրները։ Անգնահատելի է սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ոլորտում Ձեր՝ շուրջօրյա ներդրումը:…
Այցելություն ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» հյուսիսային տարածաշրջանային կենտրոն
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը այցելել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» հյուսիսային տարածաշրջանային կենտրոն: Պատասխանատուների հետ կայացած հանդիպման ժամանակ մարզպետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը, անցած տարիների ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները, այնուհետև Տիգրան Պետրոսյանը շրջել է կենտրոնում զրուցել ու ծանոթացել կատարվող դիտարկումներին, սեյսմիկ ռիսկին վերաբերող աշխատանքներին, կառույցի մասնագետների կողմից գործարկվող սարքավորումներին: «Ձեր գործունեությունը իրապես անչափ կարևոր…
Արցախում երկրաշարժ է եղել
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով` 14:17-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.080 և արևելյան երկայնության 46.240 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է…
Գավառի մոտ երկրաշարժ է գրանցվել
Սույն թվականի մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.060 աշխարհագրական կոորդինատներով (Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը…
ԱԻՆ-ը շարունակում է ուսուցման գործընթացը սեյսմիկ պաշտպանության բնագավառում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը, կարևորելով սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, շարունակաբար աջակցում է հանրային իրազեկման ծրագրերի իրականացմանը և թիրախային նոր խմբերի հետ տարվող աշխատանքներին, գրում է նախարարության պաշտոնական կայքէջը: Այդ նպատակով ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության /ՍՊՏԾ/ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները պատրաստվում են մեկնարկող ուսումնական նոր շրջանին: Այս տարի ևս նախատեսվում…
Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը որևէ հիմք չունեն․ ՀՀ ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ համացանցում շրջանառվող սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերի վերաբերյալ։ «Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ», –…
Երկրաշարժ Շիրակի մարզում
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ստորգետնյա…
8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ
Նոյեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
Նոր սարքավորման շնորհիվ կիրականացվի սեյսմակայունության ավելի ճշգրիտ գնահատում և մշտադիտարկում
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանն ընդունեց ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ԱԻ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներին ու ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հինգ աշխատակիցների, որոնք մասնակցել են շարժական դիագնոստիկ լրակազմ «Ստրունա-2»-ի շահագործման հմտությունների ուսուցման դասընթացներին: Այդ մասին հայտնում է mes.am-ը. Հանդիպման նպատակն էր դասընթացի մասնակիցներին հանձնել մասնագիտական որակավորման վկայագրեր: Դասընթացները, որոնք վարել են ՌԴ-ից…