Սերգեյ Վերշինին
Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են ԼՂ հարցը
Միմյանց հետ հանդիպել են Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարներ Սերգեյ Վերշինինն ու Սեդաթ Օնալը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի օրակարգի արդի հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային առկա խնդիրները, այդ թվում՝ հուսալի կարգավորումը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում։
Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում…
ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու փոխնախարար Վերշինինը խոսել են ԼՂ-ում իրավիճակի մասին
Հանդիպել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը։ Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում ծավալուն քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։ Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂ-ում հումանիտար օգնության ու խաղաղ կյանքի վերականգնման խնդիրների շուրջ։