Սթիվեն Կարի

  • Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության շրջանակում այսօր «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» արտագնա խաղում պարտվել է «Սան Անտոնիո Սփյորսին» (105-111): «Ուորիորզի» կազմում ամենաարդյունավետը եղել է Սթիվեն Կարին (25 միավոր), որը նաև աչքի է ընկել անհավանական նետմամբ։ Կարին սեփական հրապարակից դիպուկ նետում է կատարել:   https://youtu.be/8a13a13mMhE

    NBA. Կարին անհավանական նետում է կատարել Սան Անտոնիոյի դեմ խաղում
  • Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 9 հանդիպում: «Ֆիլադելֆիա Սիկսերը» հյուրընկալել է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին» և 117:120 հաշվով պարտություն կրել: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերից Կևին Դյուրանտը, որը վաստակել է 34 միավոր: Սթիվեն Կարիի ակտիվում գրանցվել է 28 միավոր, իսկ Դեմարկուս Կազինսի՝ 25: «Յուտա Ջազը» 115:111 հաշվով առավելության է հասել…

    NBA. Ջեյմսի դաբլ-դաբլը չի օգնել Լեյկերսին, չեմպիոնը հաղթել է Ֆիլադելֆիային
  • Փետրվարի 18-ին Շարլոտում կայանալու է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) All-Star Game-ը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 05:00-ին: NBA-ի աստղերի հանդիպմանը նախորդել են ավանդական մրցույթները: «Բոստոն Սելտիկսից» Ջեյսոն Տեյտումը հաղթել է վարպետության մրցույթում: Եզրափակչում Տեյտումն առավելության է հասել «Ատլանտա Հոուկսից» Տրեյ Յանգի նկատմամբ՝ կենտրոնից կատարելով 3-միավորանոց նետում: Այս մրցույթին մասնակցել են նաև «Մեմֆիս Գրիզլիզի» խաղարկող Մայք…

    Դիալոյի սլեմ դանկը լեգենդար Շաքի վրայով, Կարիի պարտությունը. All-Star Game-ի հաղթողները