սիբիրյան խոց
5 բնակչի մոտ սիբիրյան խոց նախնական ախտորոշումը հաստատվել է
Հուլիսի 2-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնություններ է հայտնում նախնական «սիբիրյան խոց» ախտորոշում ունեցող քաղաքացիների մասին։ «Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել էր նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:…
Գետաշեն համայնքի բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց
Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք…
Հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։ Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ պաշտոնական…
Ամերիկացին մեղադրվել է Թրամփին սպառնալից նամակներ ուղարկելու համար
Ամերիկյան Քոնեկտիկուտ նահանգի իշխանությունները կիրակի մեղադրանք են ներկայացրել Նյու Հեւեն քաղաքի բնակչին սպիտակ փոշով եւ սպառնալիքներով նամակների համար, որոնք նա ուղղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ տեղեկացնում է AP-ն։ Իշխանությունների տեղեկություններով՝ Գերի Ջոզեֆ Գրավելը պնդում էր, որ ծրարներում, որոնք նա ուղարկել էր անցած տարի, սիբիրյան խոցի սպորներ էին։ Նա նաեւ դրանցում գրառումներ էր դնում հետեւյալ…



