Սիմեոն
Ովքե՞ր են ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդները
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներին։ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին (2 գոլ և 2 գոլային փոխանցում «Մաքաբիի» դեմ խաղում), «Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն (դուբլ «Ռեյնջերսի» դեմ), «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռաֆա Սիլվան (դուբլ «Յուվենթուսի» հետ խաղում) և «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին (դուբլ «Բրյուգեի» հետ խաղում)։ Հաղթողը կորոշվի հինգշաբթի օրը՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկության արդյունքներով։
Սիմեոնեին մտադիր չեն հեռացնել Ատլետիկոյից
Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին մտադիր չեն հեռացնել իսպանական ակումբից, հայտնում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ, մարզիչը վայելում է ղեկավարության վստահությունը: Նրա հրաժարականը հիմա առհասարակ չի քննարկվում: Ընդ որում, ղեկավարությունը գոհ չէ ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած արդյունքներից: Ակումբում մտադիր են ժամանակ և հնարավորություն տալ Սիմեոնեին, որպեսզի մինչև մրցաշրջանի ավարտը նա կարողանա շտկել իրավիճակը: «Ատլետիկոն» չի նախատեսում…


