Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է լավ ֆուտբոլիստի հիմնական որակի մասին։ «Յուրաքանչյուր խաղացող, որ հայտնվում է մեր թիմում, լավն է: Բայց գլխավորը ինտելեկտն է։ Խելացի խաղացողը արագ է հասկանում, թե ինչ է կատարվում թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Երբ ձեր հայտացուցակում ունեք 16-17 խելացի խաղացող, գործերը կատարելը շատ ավելի հեշտ է դառնում: «Ատլետիկոյում»…
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իր թիմի վերջին տեղը զբաղեցնելը։ Մադրիդյան ակումբը հյուրընկալվելիս երեկ պարտվել է «Պորտուին» (1:2): «Բոլորը տեսան, որ մրցակիցը մեզնից լավն է։ Նրանք ավելի լավ էին ընտրում դիրքը, իրացրեցին առաջին երկու հնարավորությունը։ Նրանք ավելի ուժեղ էին։ «Ատլետիկոն» զբաղեցրեց այն տեղը, որին արժանի էր։ Հիմա մեզ…
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շնորհավորել է «Ռեալին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ «Այս կամային հաղթանակը հիացմունքի է արժանի: «Սերուցքայինները» կրկին հիշեցրել են Մադրիդի դիրքը Եվրոպայում»,- մեջբերում է Սիմեոնեին Bernabeudigital-ը։