Սիմոնյան
Սիմոնյանը ԱՊՀ երկրների գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը
Սանկտ Պետերբուրգում ընթացել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի և լիագումար նիստերը, որոնց մասնակցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ծավալուն ելույթում ԱՊՀ երկրների խորհրդարանների գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքներին, բարձրաձայնել նաև օրեր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ադրբեջանական զինված ուժերի…
Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է 30-ից ավելի երկրների խորհրարանների ղեկավարներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: ԱԺ-ից հայտնում են, որ նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ…
Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը և ագրեսիվ հռետորաբանությունը․ Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է. «Ես մշտապես ընդգծել եմ, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է: Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ»: Նա նշել…
Սիմոնյանը դատապարտել է Նենսի Փելոսիի տան վրա կատարված հարձակումը
ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տան վրա կատարված հարձակումը։ Թվիթերյան իր միկրոբլոգում Սիմոնյանը գրել է. «Ես վճռականորեն դատապարտում եմ Նենսի Փելոսիի Սան Ֆրանցիսկոյի տան վրա կատարված հարձակումը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում հարգարժան Փոլ Փելոսիին, ով վիրավորում է ստացել այս հարձակման ժամանակ: Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ…
Մոսկվան դիմել է Երևանին՝ Զատուլինին և Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու կապակցությամբ
Ռուսաստանը տարակուսանքով է ընդունել Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանում «անցանկալի անձ» համարվելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք դիվանագիտական խողովակներով անմիջապես դիմել ենք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատում և պարզաբանում ստանալու նպատակով»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվայի հետագա գործողությունները կախված են պաշտոնական պատասխանից:…
Խաղաղության պայմանագիրը կնքելիս պետք է լինի մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենանք. Ալեն Սիմոնյան
Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված ուժերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենք: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- ասաց Սիմոնյանը: Հարցին, թե արդյոք որոշակի պատկերացում կա պայմանագրի…
Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տվյալներով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ թեկուզ զոհվելով: Կարծում եմ,…
ՀՀ-ն ՀԱՊԿ-ից սպասում է առնվազն քաղաքական գնահատական. Սիմոնյան
Այս պահին Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից սպասում է առնվազն քաղաքական գնահատական: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ–ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ–որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով…
ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են․ Սիմոնյան
Հաշվի առնելով, թե ով է խաղաղության պայմանագրի հակառակ կողմը, մինչև այդ պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որևէ հույս չեմ ունենալու: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Նրանց գործողություններն իմ մոտ վստահության բացակայություն են ձևավորել: Տեսնում եք, որ ներգրավված են միջազգային գործընկերները, մասնավորապես ՀՀ վարչապետը երեկ նշեց, որ հանդիպում է լինելու…
Փելոսիի ասուլիսի թարգմանված ամբողջական հարցուպատասխանը
Հանրային հեռուստաընկերություն, Անուշ Մուրադյան – Վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաներն ընդունել են այն փաստը, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտատարել է իր նպատակի մասին՝ ՀՀ տարածքով միջանցք ստանալու մասին: Ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ադրբեջանական նպատակի վերաբերյալ, եւ եթե ընդունում եք, որ Ադրբեջանը ներխուժել է ՄԱԿ-ի…
Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջանում, որևէ բնակավայր հայկական կողմը չի կորցրել․ Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, թե 10 կմ քառակուսի տարածք որ հատվածից ենք կորցրել, նշել է, որ հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջանում, որևէ բնակավայր հայկական կողմը չի կորցրել: «Տեղ է եղել իրենք հաջողություն են ունեցել, տեղ է եղել մենք դիրքերը հետ ենք բերել: Իսկ մանրամասներ կորցրած դիրքերից չեմ կարող…
Գերիների վերադարձի հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ գերիների վերադարձի հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ: «Միջնորդությունները մի րոպե անգամ չեն դադարել: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ խոսակցությունները եղել են, կան ու կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վերադարձել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա: Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն…
Գումարվել է ԱԺ արտահերթ նիստ
ԱԺ խորհուրդը Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել սույն թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
Սիմոնյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ն։ «Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ալեն Սիմոնյան…
ԼՂ հակամարտությունը հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է․ Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում. Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ: Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքի մասին: Կազմակերպության նախագահությունը ստանձնելով որպես առաջնահերթություն՝ խնդիր է դրվել արդիականացնել ճգնաժամային արձագանքման,…















