Սինձո Աբե
Թրամփը հայտարարել է, որ Աբեն առաջադրել է նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջադրել է իր թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակին ԿԺԴՀ-ում միջուկային խնդիրը կարգավորելու ջանքերի համար: Այդ մասին ուրբաթ Սպիտակ տան Վարդագույն այգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ինքը՝ Ամերիկայի առաջնորդը։ Համաձայն Թրամփի ներկայացրած տեղեկատվության՝ որոշ ժամանակ առաջ Աբեն փոխանցել էր նրան Նորվեգական Նոբելյան հանձնաժողովին ուղղված…
Ճապոնիան ձգտում է ամուր կապեր ունենալ ԱՄՆ-ի հետ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարծում է, որ իր քաղաքականության հիմքում ԱՄՆ-ի հետ ամուր կապեր ստեղծելու ձգտումն է: Աբեն հայտնել է, որ կձգտեն հասնել նաև Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները կտանեն Ճապոնիայի անվտանգության ապահովմանը»,-ասել է Ճապոնիայի վարչապետը: Նա շեշտել է, որ Տոկիոյի և Վաշինգտոնի գործակցությունն առավել կայուն…
Մենք ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագիր կկնքենք. Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ռուսաստանին և Ճապոնիային կհաջողվի խաղաղության համաձայնագիր կքնել. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նա ասել է խորհրդարանի նստաշրջանի բացմանը: «Մեր ժողովուրդները կխորացնեն փոխադարձ վստահությունը և ընկերությունը, կլուծեն տարածքային խնդիրը և խաղաղության համաձայնագիր կկնքեն»,-ասել է նա: Աբեն վստահություն է հայտնել, որ պայմանագիրը կկնքվի 1956 թվականի Համատեղ հռչակագրի դրույթների հիման վրա,…
Պուտինն ու Աբեն քննարկելու են խաղաղության պայմանագրի հարցը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երեքշաբթի Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցը, եթե Ռուսաստանը համաձայնի Շիկոտան ու Հաբոմայ կղզիները փոխանցել Ճապոնիային: Հաղորդվում է նաև, որ կողմերը կքննարկեն Սինձո Աբեի հաջորդ այցը Ռուսաստան, որը նախատեսվում է գարնանը: Վիճահարույց Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորության դեմ…
Սինձո Աբեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Նա մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում…





