Սիցիլիա կղզի
Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը (Տեսանյութ)
Իտալիայի արևելյան հատվածում գտնվող Սիցիլիա կղզում ակտիվացել է Էտնա հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբխից սկսել է ծուխ ու վիթխարի քանակությամբ մոխիր արտանետվել։ Ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը սահմանափակել է իր աշխատանքները: Էտնան Իտալիայի 3 գործող հրաբուխներից ամենամեծն է, այն նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթն է (3340 մ): https://youtu.be/t5kcwLDk0A8
Սիցիլիայում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի
Իտալական Սիցիլիա կղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 10-ի, այս մասին հաղորդում է TGCOM24 հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 4 տուժածի մասին: Հայտնի է, որ տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ավելի վաղ հայտնվել էր Իտալիայի Սիցիլիա կղզում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումների օջախը գտնվել է…
Իտալիայում երկրաշարժ է գրանցվել
Իտալիայի Սիցիլիա կղզում արձանագրվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան կենտրոնը (EMSC): Կենտրոնի տվյալով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնը՝ Պալերմոյից 180 կմ արևելք: Այս պահին տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նկատվել է Էթնա հրաբուխի ակտվության ուժեղացում
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները գրանցել են Էթնա հրաբուխի ակտվության ուժեղացում, որն արթնացել է երկուշաբթի: Սեյսմոլոգներն 150-ից ավելի ստորգետնյա ցնցումներ են գրանցել իտալական Սիցիլիա կղզու արևելյան ափին՝ Կատանիա քաղաքի մերձակայքում գտնվող նշանավոր հրաբխի գոտում: Դրանցից ամենաուժեղը՝ 4 մագնիտուդով, տեղի է ունեցել երկուշաբթի՝ ժամը 20:26-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 2 կիլոմետր խորության վրա,…




