ՍԾՏՀԿ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման նախաձեռնությունը՝ ռազմավարական շահերի և միջազգային ռիսկերի խաչմերուկում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի 49-րդ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային համագործակցության առաջընթացին՝ ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորություններին: Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համատեղ գնահատելու Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այս քննարկումները կարևոր քայլ են երկարաժամկետ տնտեսական և…
Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը
Դեկտեմբերի 13-ին Աթենքում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։ Հանդիպումը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Շնորհակալություն հայտնելով հունական նախագահությանն անցյալ վեց ամիսներին կազմակերպության բեղուն գործունեության համար՝ Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ ՍԾՏՀ առջև ծառացած խնդրահարույց հարցերին և…
ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 40-րդ հանդիպումը Սոֆիայում
Հունիսի 28-ին Սոֆիայում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 40-րդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունն ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։ Հանդիպումը վարում էր ՍԾՏՀԿ նախագահող երկրի՝ Բուլղարիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա…



