Սմբատ Լպուտյան
Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ՄարիաԳևորգյանը: Շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնապագահ է վերընտրվել Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև Լևոն Յոլյանը: Հրաչիկ Թավադյանը ընտրվել է գործադիր տնօրեն, Մարիա Գևորգյանը` գլխավոր քարտուղար: Սերժ Սարգսյան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է. 2004 թվականից:
Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ
«Ազատության ռադիոկայանի» հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայտնել է, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ «Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», – ասել է Լպուտյանը։ Մինչ այս մամուլում շրջանառվող լուրերի Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ…
Շախմատը դպրոցում. կողմ և դեմ
Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ուսումնանական նոր տարվա ծրագրում մի շարք առարկաներ բեռնաթափել, քննարկվող առարկաների շարքում նաև շախմատն է: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի դպրոցների առարկայացանկից «Շախմատ»-ը հանելու հարցը քննարկման փուլում է: Նախարարը հավաստիացնում է՝ կա խնդիր, կան որոշակի բողոքներ՝ տնային աշխատանքների, դասավանդման հետ կապված: «Արմենպրես»-ը ներկայացնում է…
Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ Հայաստանի առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ Հայաստանի առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ «Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները շատ գրավիչ են դարձել ոչ միայն մեր երկրի, այլևս ամբողջ աշխարհի համար, քանի որ շատ հավասար կազմ ենք հավաքում: Միշտ էլ դժվար է կանխագուշակել, թե ով կհաղթի առաջնությունում»,-ասաց Լպուտյանը: Լպուտյանը բոլոր մասնակիցներին հաջողություն…
Հանրային խորհրդի նոր կազմը հայտնի է
Երեկ տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը՝ այն վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։Ստորև ներկայացնում ենք նոր կազմը՝ 1.Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ), 2.Վազգեն Յակուբյանը (Հայկականբարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ) 3.Գաբրիել Ջեմբերջյանը (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ),…