Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

  • Ստուգայցեր Երևանի և Կոտայքի ռեստորանահյուրանոցային համալիրներում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ստուգայցեր Երևանի և Կոտայքի ռեստորանահյուրանոցային համալիրներում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ համագործակցելով տեսչական մարմինների հետ, շարունակում է արդյունավետ հսկողություն իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ՝ այս համատեքստում իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ։ «Երևան քաղաքի վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումնների ծառայողները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ուժեղացված ստուգայցեր իրականացրին մայրաքաղաքում և Կոտայքի մարզում գործող մի քանի տասնյակ ռեստորանահյուրանոցային համալիրներ։ Նոր…

  • Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում ՍԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել

    Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում ՍԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ -չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր, -չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, -աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք չի…

  • Հովհաննես Հայրապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից

    Հովհաննես Հայրապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հովհաննես Հայրապետյանին: ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքից տեղեկացնում են. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

  • 5 ընկերության թթվասերում բուսական յուղ են գտել

    5 ընկերության թթվասերում բուսական յուղ են գտել

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում, որոնց արդյունքում 5 ընկերության արտադրած թթվասերում բուսական յուղ է հայտնաբերվել: Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%),…

  • Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ. դրանք տեղում ոչնչացվել են

    Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ. դրանք տեղում ոչնչացվել են

    ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր…

  • Լաբորատոր հետազոտության է տրվել հանրային սննդի կետում առկա սննդամթերքը

    Լաբորատոր հետազոտության է տրվել հանրային սննդի կետում առկա սննդամթերքը

    Արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ վերջիններս սկսել են վատ զգալ հիշյալ հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո: Թունավորման պատճառը…

  • Երևանում կմեկնարկի հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթ

    Երևանում կմեկնարկի հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթ

    Երևանում մեկնարկող հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթվա միջոցով նպատակ է դրված ամենուրեք և յուրաքանչյուրին հասցնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության արդիական հիմնախնդիրն է: Շաբաթը կմեկնարկի նոյեմբերի 12-ին և կտևի մինչև նոյեմբերի 16-ը: 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ…