Սոնա ռուբենյան
Համացանցում է հայտնվել Գարիկ Պապոյանի, Սոնա Ռուբենյանի և 3.33-ի հեղինակած «Դատարկ» ստեղծագործությունը։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Պապոյանն է, իսկ ռեփի հեղինակը Ֆելիքս Խաչատրյանն է։
Հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանը Youtube-ում նոր երգ է հրապարակել՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանին։ Երգը կոչվում է «Կարոտի նռնենի»։ Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Արսեն Գրիգորյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Նիք Եգիբյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Շանթ Նավոյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, նրա մասին երգ ու տեսահոլովակ է ներկայացվել։ Գաղափարը ծնողներինն է, որն իրագործվել է խոսքերի հեղինակի՝ Ավետ Բարսեղյանի, երաժշտության հեղինակ՝ Արսեն Գրիգորյանի և կատարողի՝ Սոնա Ռուբենյանի միջոցով: Երաժշտությունը գրվել է սեպտեմբերի սկզբին, իսկ երգի բառերը՝ պատերազմի տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին։ Մինչ բառերը գրելը՝ Ավետ Բարսեղյանը նախ…
Վերջերս պսակադրված Սոնա Ռուբենյանը ամուսնուն նվիրված հարսանեկան երգը վերածել է տեսահոլովակի ու հրապարակել Youtube-ի իր էջում։ Երգը կոչվում է՝ «Եկար»։ Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Ռուբենյանը երգը հրապարակել է նաև Instagram-ի իր էջում։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է «Հայ գարուններ» ստեղծագործությունը։ Նշվում է, որ երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյանն է, իսկ բառերի հեղինակը՝ Վահան Անդրեասյանը։
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը կրկին համատեղ աշխատանք են ներկայացրել երաժշտասեր հանրությանը։ Այս մասին տեղեկանում ենք Պապոյանի Youtube-ի էջից, որտեղ հրապարկվել է նրան նոր աշխատանքի՝ «Կաքավիկի» տեսահոլովակը։ Նշենք, որ երգի օրիգինալ տարբերակը պատկանում է Կոմիտաս Վարդապետին։
Հաղորդավար, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանն Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջին շրջանում անընդհատ քննարկվող ամանորյա երգին, որը հեղինակել են ինքը, Սոնա Ռուբենյանն ու Ավետ Բարսեղյանը: Ըստ Պապոյանի, երգ գրելու առաջարկը ստացել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից: Առաջարկից և ուրախացել է, և ոգևորվել: Միանգամից տարբեր գաղափարներ են սկսել քննարկել և կարճ ժամանակում անցել բուն գործին: «Անկեղծ…