սոցիալական նպաստ
Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերի հեռարձակմամբ, անդրադառնալով կառավարության ներկայիս հակաճգնաժամային քաղաքականությանը, քննադատել է ներկայիս սոցիալական աջակցության համար կիրառվող մեխանիզմների բարդությունը և առաջարկել ընթացակարգերը պարզեցնել ու գումարներն ուղղակի տրամադրել:
Բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, և անհրաժեշտ է մշակել մեխանիզմ, որ սեզոնային, ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացիները չզրկվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հանձնարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մյուս հանձնարարականով Փաշինյանը հրահանգեց հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձով, հասցեով, ընկերություններով։ Մյուս հանձնարարականը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր միաժամանակ և՛ նպաստ են…