սուսաննա սաֆարյան

  • Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

    Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Սուսաննա Սաֆարյանը ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից», – ասվում է համապատասխան որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքից։

  • Զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական կապերն ակտիվանում են

    Զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական կապերն ակտիվանում են

    Հունիսի 6-ին Երևանում կայացել է զբոսաշրջությանը նվիրված հայ-գերմանական գործարար համաժողովը։ Համաժողովին մասնակցել են հունիսի 4-ից 7-ը ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (German Travel Association), Բավարիայի ուխտագնացության գրասենյակի, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև Հայաստանում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ…

  • Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստին

    Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստին

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 27-29-ը Խորվաթիայում մասնակցում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 64-րդ նիստին և «Զարգացում, նորարարություն և գործընկերություն» խորագրով աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստի ընթացքում քննարկվել է UNWTO-ի…

  • Զբոսաշրջության կոմիտեի նախագահը կգործուղվի Խորվաթիա

    Զբոսաշրջության կոմիտեի նախագահը կգործուղվի Խորվաթիա

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը կգործուղվի Խորվաթիա։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին 2019 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ)՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /22.03.19/
  • Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

    Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում: