Սուրբ Պողոս և Պետրոս
Ֆրանսիայում հրդեհվել է Սբ․ Պողոս և Պետրոս եկեղեցին
Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Լիլ քաղաքի Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանեն։ Նշվում է, որ եկեղեցու որոշ մասեր ածխացել են ու թափվում են ցած։ Հրդեհն արդեն մարվել է, բայց պատճառները դեռ հայտնի չեն ու պարզ կդառնան հետաքննությամբ։

