սպա
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում պաշտպանական շրջանի հրամանատարը հրաժարվել է կատարել գնդի հրամանատարի պարտականություններն ու դրսևորել է անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը, դատարաններն էլ մերժում են նրա դիմումները Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն»…
Պատերազմի օրերին իր կտրված ձայնով հայտնի դարձած սպա Մնացական Ավետիսյանն ամուսնացել է։ Այս մասին Facebook-ի էջում գրել է օգտատեր Տարոն Թունյանը։ «Էն վառոդի հոտից ձայնը կտրված սպան ա ինքը, էն անքուն գիշերներով թշնամու դեմ կենաց մահու կռիվ տված ուժեղն ա ինքը։ Հերոսի մահով ընկած տղերքը երկնքից նայում ու օրհնում են թագուպսակդ։ Նրանք ընկան, որ դուք…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ երեկ նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռամալ Բահլուլ օղլու Բադալլը։ Հիշեցնենք, որ երեկ հայկական կողմից վիրավորվել էր Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, ում արդեն իսկ վիրահատել են։ Հիշեցնենք նաև, որ հուլիսի 19-ի ուշ գիշերն ու հուլիսի 20-ի գիշերը, մինչև ժամը 02:00-ն, ադրբեջանական ԶՈւ-ն շարունակաբար…
Ոստիկանության լրատվության բաժնից հայտնում են, որ այսօր 14:30-ի սահմաններում Էջմիածնի մշակույթի տանը հայտնաբերվել է երիկտասարդ տղամարդու դի, ով ոստիկանության սերժանտ է:՛ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Ըստ նախնական վարկածի՝ տղամարդը իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա։
Ուժեղ, անվախ ու զինվորներին անչափ նվիրված սերժանտ Կարեն Միրզոյանը Շուշիում նոյեմբերի 7-ին, երեք տեղից վիրավորում ստանալուց հետո, ընկել էր հակառակորդի շրջափակման մեջ, սակայն հրամանատարից օգնություն չստանալուց հետո, ընկերոջ՝ Նարեկի հետ ինքնասպան է եղել, որ գերի չընկնի։ Կարեն Միրզոյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում: «Կարենի սիրելի զբաղմունքը սպորտով զբաղվելն…
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ փետրվարի 1-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, թե նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայ սահմանապահների ծառայության պայմանների մասին բարձրաձայնող սպա Անդրանիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է տեսանյութը և անհետացել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վերջինս գտնվում է Ռազմական ոստիկանությունում, ձերբակալված է։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել…
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։ Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ…
Արթիկի նեղ փողոցներում սև ժապավեններ են կախված, մարդիկ մտամոլոր տեսք ունեն։ Քայլում եմ ու ինձ տրամադրում, որ հանդիպեմ զոհված Արման Զքոյանի հարազատներին հետ։ Մտածում եմ՝ ինչպես սկսել զրույցը: Հումորով, ընկերասեր ու նվիրված՝ այսպես են Արմանին նկարագրում հարազատներն ու ընկերները։ Արմանի կինը՝ Շողիկն ասում է, որ Արմանի համար սկզբունք էր՝ երբեք թույլ չտալ որևէ մեկին վիրավորել…
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի…
ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Պաշտպանության…
Այսօր` սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 10-ից պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց: «Էլեկտրոնային տարբերակով կառավարությանը ներկայացրել եմ դիմում, որի համաձայն այսօր հայտարարել եմ հացադուլ ժամը 10-ից: Հացադուլս հայտարարել եմ կապված նրա հետ, որ կառավարությունն իրեն իրավունք է վերապահում արձակել ակնհայտ հակասահմանադրական ենթաօրենսդրական ակտեր: Խոսքը 2018-ի օգոստոսի 8-ին ընդունված 898Ն որոշման…
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները: «Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առևանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որևիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ…
Մարդու իրավունքների պաշտպանն Արման Թաթոյանն արձանագրել է Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ։ Զեկույցը ստորև՝ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1489302017923924
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ «Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած…