սպանված
Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր
ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր, հայտնում է BBC-ն: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կրել է մոտավորապես նույնքան կորուստներ: Բարձրաստիճան գեներալի խոսքով՝ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ազդանշաններ է ուղարկում. դրանք «պատուհան» են երկխոսության համար։…
ՊԲ-ն պարզում է Ադրբեջանի տարածած կադրերում պատկերված անձանց ինքնությունը
Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն: Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը եւս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ…
Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։ Այս մասին տեղեկանում ենք razm.info-ից: