սպառազինության քանակ
Թուրքիայի տեսչական խումբը ստուգումներ է անելու Հայաստանում
Ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հիշեցնենք, որ այս ստուգումների նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են թափանցիկությունն ապահովելու համար։

