սպասվում
Ի՞նչ եղանակ է սպասվում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը10-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

