սպորտային պարեր
Անցած կեսգիշերին Ստեփանակերտում ավարտվեցին համահայկական ամառային 7-րդ խաղերի սպորտային պարերի մրցումները։ 5 տարիքային խմբերում տարբեր ծրագրերով խաղարկվող 27-ական մեդալների հավաքածուներից գյումրեցի մարզիկները նվաճեցին 6 ոսկե, 4 արծաթե, և 2 բրոնզե մեդալներ։ Օգոստոսի 8-ին բոլոր պատվիրակությունները Ստեփանակերտից կմեկնեն Երևան։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Այս մասին…
Կառավարությունը որոշեց 2019 թվականի մայիսի 17-ից 18-ը Երևանում կայանալիք սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնության անցկացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 15 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից։