սպորտներ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է «Ոսկե գնդակի» երեք ֆավորիտների անունները: «Իմ լավագույն երեք ֆավորիտները. Բենզեման, ես և Մանեն. Բենզեմայի համար հաջող տարի էր. Նա 34 տարեկան է, պարզապես անցկացրել է իր կյանքի լավագույն մրցաշրջանը, հաղթել է ևս մեկ Չեմպիոնների լիգայում։ Եթե ես լինեի Կարիմը, ապա ընդմիշտ կդադարեի մտածել «Ոսկե գնդակի» մասին, եթե չհաղթեի այս…
«Բարսելոնան» հաջորդ շաբաթ նախատեսում է եւս երկու տրանսֆեր իրականացնել։ Բոլոր պայմանագրերի հաջող կնքմամբ (բացառությամբ պաշտպան Ժյուլ Կունդեի), կատալոնացիները կկենտրոնանան իրենց վերջին երկու տրանսֆերային նպատակների՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի և «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի վրա: Այս մասին գրում է sports.ru-ն։ Ալոնսոն այժմ ավելի մոտ է Բարսա տեղափոխվելուն. «Չելսին» դիտարկում է իսպանացուն 8 միլիոն եվրոյով վաճառելու…
«Բարսելոնան» հայտնել է Ռաֆայել Մարկեսին երկրորդ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 43-ամյա մարզիչը երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա Բ»-ն Սերխի Բարխուանի գլխավորությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը 3-րդ դիվիզիոնում: Մարկեսը ակումբի թիմում խաղացել է 2003-ից 2010 թվականներին:
«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի գործակալն իր ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։ Դա տեղի է ունեցել «Ֆիորենտինայի» հետ Լուկա Յովիչի տրանսֆերի շուրջ բանակցությունների ժամանակ, ում շահերը նույնպես ներկայացնում է Սանեի գործակալը։ Սակայն ֆուտբոլիստի տեղափոխության հավանականությունը մադրիդյան ակումբ քիչ է։ Մադրիդի «Ռեալը» շահագրգռված չէ ամռանը նոր խաղացողներ գնել, հայտարարել էր գլխավոր մարզիչ…
«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը նշել է, որ ուրախ է հանդես գալ միլանյան թիմում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը։ «Դժվար մրցաշրջան է լինելու, բայց մենք պատրաստ ենք նորից հաղթել»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում TMW-ն։
Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Վալդեբեբասում, սակայն թիմի առաջատար Կարիմ Բենզեման չի մասնակցում մարզումներին։ Այս մասին գրել է AS-ը: Նշվում է, որ Բենզեման թիմին կմիանա ԱՄՆ շրջագայության ժամանակ։
Լոնդոնի «Չելսիից» Իտալիայի չեմպիոն «Ինտեր» վերադարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է անցած ամռանը միլանյան ակումբից հեռանալու մասին՝ այն որակելով սխալ։ «Ես հեռացա, և դա սխալ էր։ Իմ կարիերայում ամենամեծ փորձությունը կլինի այս մրցաշրջանում։ Մեծ մարտահրավեր է, և ես պատրաստ եմ դրան։ Անցած մրցաշրջանում Անգլիայում խաղալիս գիտակցեցի, թե ինչքան կարեւոր է ինձ համար «Ինտերը»։ Հիմա…
«Ինտերը» Միլանում երկրպագուներին ներկայացրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին։ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել, որում երկրպագուները ողջունում են Հենրիխին՝ գոչելով նրա ազգանունը։ Տեսանյութն՝ այստեղ։
«Բարսելոնան» և ֆրանսիացի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն նոր պայմանագիր են ստորագրել 2 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 2̵0̵2̵2̵ 2024 𝐍𝐎𝐖, 𝐘𝐄𝐒! pic.twitter.com/Exv7olDDwc — FC Barcelona (@FCBarcelona) July 14, 2022
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա։ Այս մասին հայտնում է AS-ը՝։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է հնարավորիս ուժեղացնել կազմը, որը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Ա Սերիայում։ «Մոնցայի» ներկայացուցիչները կապվել են Մարսելոյի հետ՝ առաջարկելով պայմանագիր և բացատրելով նախագծի նպատակը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է կարիերան շարունակի Սաուդյան Արաբիայում։ CNN Portuguesa-ն հայտնել է, որ այսդ երկրի ակումբներից մեկը 300 միլիոն եվրոյի հիանալի առաջարկ է արել Ռոնալդուին։ Նշվում է, որ տրանսֆերի կարժենա 30 մլն, միջնորդներին վճարումների համար՝ 20 մլն, իսկ 2 մրցաշրջանում նա երաշխավորված կստանա 250 մլն։ Սակայն պորտուգալացին այս տարբերակը քիչ հավանական է…
Մադրիդի «Ռեալը» կարող է վաճառել կիսապաշտպան Էդեն Ազարին։ Գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այն թույլ է տվել։ Մարզիչն ավելի ավելի վաղ էր նշել, որ հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է բելգիացու վրա։ Այս մասին հայտնել է Calciomercato-ը։ Ակումբը պատրաստ է բաժանվել խաղացողից։ Ազարի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
ՊՍԺ-ն նպատակ ունի երկարաձգել պայմանագիրն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն: Պայմանագիրը կավարտվի 2023 թվականի ամռանը։ ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, որ ցանկանում է համագործակցությունը երկարաձգել։ Ըստ աղբյուրի՝ Մեսսին ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ԱԱ-2022-ի ավարտից հետո:
Լուիս Սուարեսը, ով խաղացել է կատալոնական «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Այաքսում» և Մադրիդի «Ատլետիկոյում», կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված են Միլանիը ու Մոնցայը։ Երկու ակումբներն էլ պատրաստ են պայմանագիր կնքել Լուիսի հետ՝ տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձով: Ըստ աղբյուրի, որ այս պայքարում առաջատարը ռոսոներիներն են։ Սուարեսը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս…
Լիվերպուլը Ալեքսանդր Իսակի հետ հնարավոր է ևս մեկ պայմանագիր կնքի։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հարձակվողով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Իր հերթին, «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությունը հասկացրել է, որ չեն պատրաստվում բաժանվել խաղացողից։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարձակվող է փնտրում, ով կարող է փոխարինել «Բավարիա» տեղափոխված Սադիո Մանեին, հայտնում է Fichajes-ը։ Բայց Իսակի 50-60 միլիոն…