Ստամբուլի գավաթ
Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հեռացատկի հատվածում իրեն վստահ է դրսևորել երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվել է երրորդը և դարձել բրոնզե մեդալակիր: Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացնում է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է,…