Ստամբուլ
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ: Այս մասին հայտնում է NTV-ն: Նշվում է, որ շենքում գործել է ալկոհոլի արտադրամաս, որտեղ էլ պայթյունն է որոտացել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Ստամբուլում սկսվել է Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումը
Ստամբուլում՝ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց ինչպես ամեն տարի, այսօր՝ հունվարի 19-ին ևս տեղի է ունենում միջոցառում՝ ի հիշատակ 2007 թվականին այդ նույն վայրում պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության: Մեծ թվով մարդիկ հավաքվել են այն նույն վայրում, որտեղ 12 տարի առաջ սպանվել է պոլսահայ մտավորականը: Ինչպես ամեն տարի, այսօր ևս բոլորը ցույցի են դուրս…
Ստամբուլում հակաամերիկյան ցույցեր են անցկացվել
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Ակցիան անցկացրել են ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամները՝ դատապարտելով Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքները, թե Սիրիայում քրդերի վրա հարձակման դեպքում կկործանի Թուրքիայի տնտեսությունը: Հակաամերիկյան կոչերից բացի, ակցիայի մասնակիցները հանդես են եկել նաև հայտարարությամբ: «ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու պատճառը…
Թուրքիայում 70 տարուց ի վեր առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կհայտնվի
Ստամբուլում կհայտնվի քրիստոնեական եկեղեցի, դրա կառուցման թույլտվությունը ստացվեկ է 70 տարուց ի վեր առաջին անգամ: Այս մասին РИА Новости-ն հայտնել է Մոր վանքի հիմնադրամի ղեկավար Գաբրիել Կուրյակոս Էրգյունը։ «1950 թվականին հարավարևելյան Մարդին նահանգում քրիստոնեական եկեղեցու կառուցումից ի վեր սա լինելու է առաջին նմանօրինակ կրոնական հաստատությունը երկրում», – հայտնել է նա: Սուրբ Եփրեմի եկեղեցու հիմնաքարը դրվելու է…
Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում
Ստամբուլի «Պերա» թանգարանում բացված «Փարաջանով, Սարգիս» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում է «Ապստամբ պատկերներ․ Սերգեյ Փարաջանով» ծրագիրը։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Փարաջանովի ֆիլմերը ներկայացնող ծրագիրը հանդիսատեսին հասանելի կլինի երեք ամիս շարունակ։ Ծրագիրը մեկնարկել է հունվարի 9-ին և կտևի մինչև մարտի 17-ը։ Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հանճարեղ կինոռեժիսորի այնպիսի գործերը, ինչպիսիք են «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա»,…
Քաղաքացին ստամբուլից ժամանել է երևան և կամավոր ներկայացել ոստիկանություն
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 04.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը 2009թ. հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ…
Թուրքիայում 4,6 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում տեղի է ունեցել 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Եվրո-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ստամբուլից 46 կմ հարավ: Ստորգետնյա ցնցումները գտնվում են 5 կմ խորության վրա:
Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի Բերա թանգարանում շարունակվում է աշխարհահռչակ հայ արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին (Սարգիս Փարաջանյանց) նվիրված ցուցահանդեսը։ «էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում մեծ արվեստագետի նկարով և «Փարաջանով, Սարգիսի հետ» գրությամբ տեղադրվել է մեծ ցուցապաստառ, որը տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին, նաև Թուրքիայի քաղաքացիներին տեղեկացնում է Բերա թանգարանում բացված ցուցահանդեսի մասին։ Պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Րաֆֆի…
Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։ Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այս ցուցահանդեսը «Պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկը…
Հետախուզվող կինը Ստամբուլից ժամանել է Երևան
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 03.20-ին, Ստամբուլ-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1954 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 29-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի 3-րդ կետի մեղադրանքով: Տեղեկացնում է 168.am-ը:











