Ստանո

  • Հայաստան ու Ադրբեջանը պետք է իրենք լուծումը գտնեն. ոչ ոք չի կարող կողմերին որևէ լուծում պարտադրել. Ստանո

    Հայաստան ու Ադրբեջանը պետք է իրենք լուծումը գտնեն. ոչ ոք չի կարող կողմերին որևէ լուծում պարտադրել. Ստանո

    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին և սահմանազատման գործընթացին: «Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Իսկ խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի…

  • ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

    ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

    ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը։ Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել է, որ արտգործնախարարները նիստին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին՝ հիշեցնելով նոյեմբերին կայացած նիստի ավարտին հայտարարած…

  • ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Ստանո

    ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Ստանո

    Եվրոպական միությունը Բաքվին հստակ ուղերձներ է հղում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։ «Մենք սերտ…

  • ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Ստանո

    ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Ստանո

    Եվրամիությունը և ԵՄ անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ասել է Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին, ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու»,- ասել է նա։ Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն նաև կոչ…

  • Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան. Ստանո

    Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան. Ստանո

    Եվրամիության արտաքին ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, անդրադառնալով Եվրախորհրդարանի պատգամավորների դիմումին, նշել է, որ Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան: «Կառույցն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է նա: Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին՝ պահանջելով ԵՄ-ից՝ պատժամիջոցներ…

  • ԵՄ-ն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված բախումները․ Ստանո

    ԵՄ-ն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված բախումները․ Ստանո

    ԵՄ-ն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված բախումները, որոնց հետեւանքով մի քանի զինծառայող է սպանվել եւ վիրավորվել։ Այս մասին X-ի էջում գրել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում խուսափել հետագա բռնությունից եւ կրկին ապավինել երկխոսությանը»,- գրել է նա։