Ստեփան Ջրբաշյան
«Գիքոր» օպերան՝ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մատուցմամբ
Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքի հիման վրա կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը 1973թ. ստեղծում է համանուն օպերան: Բեմադրությունը, սակայն, արդեն 33 տարի օպերային թատրոնի խաղացանկից դուրս է: Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ օպերան կրկին բեմ է բարձրանում: Առաջնախաղը կայացավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում: «Գաղափարի իրականացման ամբողջ ընթացքը բավականին հետաքրքիր ու միաժամանակ բարդ էր:…

