Ստեֆանո Սենսի
Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Ստեֆանո Սենսին կարող է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից։ Այս մասին գրում է Նիկոլ Շկիրան։ Նա նշում է, որ նրանով հետաքրքրված են մի շարք իտալական այլ ակումբներ, օրինակ՝ «Սասուոլոն», «Կալյարին» և այլն։ Շկիրայի խոսքով՝ ինքը Սենսին չի ցանկանում հեռանալ «Ինտերից»։