ստորագրել
Մենք երբեք այնպիսի թուղթ չենք ստորագրի, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կդնի կասկածի տակ
Վարչապետի այս ելույթից հետո համացանցում տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվեցին, թե իբր փաստաթուղթ է ստորագրվել կամ ստորագրվելու: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում կոչ է արել մանիպուլյացիաների չտրվել: «Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- նշել է վարչապետը:
Տեղեկացնեմ, որ այս պահին որևէ փաստաթուղթ չկա և որևէ փաստաթուղթ չի քննարկվում ստորագրման համար. Տարոն Չախոյան
ԱԺ-ում իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը պարզ հայերենով հստակ ասել է. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել,…
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունները ստորագրել են հուշագիր
Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից։
ՀՀ-ն և ՌԴ-ն տնտեսական համագործակցության նպատակով նոր համաձայնագրեր ստորագրեցին
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հյատնել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են նոր պլատֆորմ՝ տարբեր ծրագրերի շուրջ աշխատելու համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվեց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում: «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը…
Կեղծ են այն լուրերը, որ մահացածների հարազատներին 100 000 դրամ են տալիս՝ կորոնավիրուս գրանցելու համար․ ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել: Խոսանկը անդրադրաձել է մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ «Խոսքը վերաբերում է նրան, որ «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»։ Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես…