ստորգետնյա ցնցումներ

  • 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Օգասավարա կղզիներից արևմուտք, տեղեկացրել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախը գտնվել է 400 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները արշիպելագում կազմել են 3 բալ՝ ըստ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակի։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չկա։ Ցնցումներն զգացվել են ինը պրեֆեկտուրաներում, բայց Օգասավարա կղզիներից բացի՝ այլ…

    Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
  • Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։ Նախագահ Դոնալդ Թրամփն թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ մանրամասնորեն ծանուցվել է տեղի ունեցածի մասին, և ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ։ Երկրաշարժի ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի հարավային Ռիջքրեսթ բնակավայրից հյուսիս-արևելք։ Օջախը…

    Հզոր երկրաշարժ՝ Կալիֆոռնիայում
  • Սույն թվականի մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.060 աշխարհագրական կոորդինատներով (Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը…

    Գավառի մոտ երկրաշարժ է գրանցվել
  • Առնվազն 17 մարդ է տուժել երկրաշարժի հետևանքով, որը փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի արևմուտքում: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իլամի նահանգի Աբդանան քաղաքի իշխանություններին: Գործակալության տվյալներով՝ 4,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 9:12-ին: Նշվում է, որ բնակելի շենքերն աննշան վնասվածքներ են ստացել: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ճշտել է, որ ստորգետնյա…

    Առնվազն 17 մարդ է տուժել Իրանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից
  • Փետրվարի 18-ին Ադրբեջանի Մասալը շրջանում երկրաշարժ է գրանցվել. հայտնում է Minval.az-ը: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3,5 մագնիտուդ է կազմել, խորությունը՝ 20 կմ: Երկրաշարժը չի զգացվել:  

    Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
  • Ադրբեջանում դեռ ստորգետնյա ցնցումներ են գրանցվում: Այդ մասին հայտնում է Trend-ը: Նշվում է, որ դրանք կշարունակվեն, քանի դեռ երկրաշարժի օջախներում գործընթացը չի մարել: Հիշեցնենք, որ փետրվարի 5-6-ը Ադրբեջանի տարածքում 5 երկրաշարժ է գրանցվել: Եղել են փլուզումներ, ճանապարհներին ճաքեր են գրանցվել:

    Ցնցումներն Ադրբեջանում շարունակվում են
  • Ֆիլիպինների հարավում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոմը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանկով 03:11-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զամբոանգ քաղաքից 100 կմ հյուսիս: Օջախը՝ 40 կմ խորությամբ: Այս պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

    Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
  • Ինդոնեզիայում գրանցվել է 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից (USGS): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանոկվարի քաղաքից 70 կմ հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 55,6 կմ խորությամբ:

    Ինդոնեզիայում երկրաշարժ է գրանցվել
  • Իտալական Սիցիլիա կղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 10-ի, այս մասին հաղորդում է TGCOM24 հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 4 տուժածի մասին: Հայտնի է, որ տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ավելի վաղ հայտնվել էր Իտալիայի Սիցիլիա կղզում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումների օջախը գտնվել է…

    Սիցիլիայում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի
  • Իտալիայի Սիցիլիա կղզում արձանագրվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան կենտրոնը (EMSC): Կենտրոնի տվյալով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնը՝ Պալերմոյից 180 կմ արևելք: Այս պահին տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

    Իտալիայում երկրաշարժ է գրանցվել
  • Զիմբաբվեում 5,5 մագնիտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից:  Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 05:37 UTC:  Երկրաշարժը տեղի է ունեցել Չիփինջ քաղաքից 53 կմ հեռավորությամբ, օջախը եղել է 7.6 կմ խորությամբ:

    Զիմբաբվեում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել