ստվարաթուղթ
Երևանի քաղաքապետարանը թափոնների տեսակավորումը սկսել է ստվարաթղթից
Խանութ առ խանութ բանակցելով` արդեն շուրջ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումն ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը: «Երրորդ ամիսն…
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը խնդրանքով դիմել է քաղաքացիներին
«Հարգելի քաղաքացիներ, հատկապես Երևան քաղաքում գործունեություն ծավալող ընկերություններ, խնդրում ենք աղբամանների մեջ ստվաթղթե արկղերը թափելուց առաջ դրանք հնարավորինս հարմարեցրեք արկղերի չափսերին, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից: Առաջին հայացքից նկարում պատկերված արկղը լիքն է աղբով, սակայն այն դատարկելու ընթացքում պարզ է դառնում, որ իրականում մեկ ստվարաթղթե արկղի պատճառով է այդ տեսքը ստացվել, եթե աղբը թափողը այն հարմարեցներ…


