Սևան քաղաք

  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքում

    Վթարային ջրանջատում Սևան քաղաքում

    «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հունվարի 9-ին՝ ժամը 10:30-19:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 168-189 շենքերի, Սայաթ-Նովայի 19-27 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Վթարային ջրանջատումներ Սևան քաղաքում

    Վթարային ջրանջատումներ Սևան քաղաքում

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի, 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան 40ա-65, Սայաթ-Նովայի 17-27, Շինարարների 3, 5, Նաիրյան 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 և Զուրաբյանի…

  • Փրկարարները մեկուսացրել են տան հյուրասենյակում բռնկված հրդեհը

    Փրկարարները մեկուսացրել են տան հյուրասենյակում բռնկված հրդեհը

    Մայիսի 11-ին, ժամը 19։12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Միասնիկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։55-ին։ Տան (սեփականատեր՝ Ժ.Մ.) հյուրասենյաում այրվել է երկու բազկաթոռ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

  • Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

    Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

    Նոյեմբերի 30-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի մահճակալին անգիտակից վիճակում…