սևան
Սևանում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Սևանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 11-ից 13-ը ներառյալ, ժամը 10:00-ից 16:00-ն, հոսանքազրկվելու է Սևանի հեռուստակայանը: Նշված ժամանակահատվածում Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: Գրում է ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքը։
Ազգային ժողովը քննարկում է Սևանից ավել ջրառը բացառելու օրինագիծը
Առաջարկում եմ ացառել Սևան լճից՝ տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։ Պատգամավորը ԱԺ-ին ներկայացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր…


