Վալերի Կարպինի
Ռոստովը պատմական ցուցանիշ է գրանցել
Սեպտեմբերի 11-ին, «Ռոստովը» ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղում 4։2 հաշվով հաղթեց «Սպարտակին»։ Ռոստովցիները «Զենիթի» հետ մնում են Ռուսաստանի առաջնության միակ թիմերը, որոնք 9 հանդիպումներում ոչ մի պարտություն չեն կրել։ Ռոստովյան ակումբը պատմության մեջ առաջին անգամ ՌՊԼ-ում մեկնարկել է առանց պարտության 9-րդ տուրից հետո: Վալերի Կարպինի թիմն այս պահին 19 միավորով երրորդ տեղում է։

