Վալլեքս
25 տարվա դադարից հետո Ալավերդու քաղաքային թատրոնը Արցախում միջոցառմամբ է հանդես եկել
«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող մշակութաժամանցային ծրագրերի շրջանակներում հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում «Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Հյուրախաղեր 25 տարի անց» խորագրով մշակութային միջոցառում: Միջոցառման ընթացքում Ալավերդու քաղաքային թատրոնը հանդես է եկել Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» երաժշտական կատակերգությամբ, այնուհետև կայացել է Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի համերգը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ…
Ներկայանալու փոխարեն «Վալլեքս»-ից նամակ են ուղարկել Հանրային բնապահպանական դատարան
Ինչպես հայտնի է, այսօր Հանրային բնապահպանական դատարանը քննում է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Նիստին հրավիրված են եղել նաև հանքը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչները, բայց նրանք որոշել են նամակով պատասխանել: «ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության ստացած պատասխան-նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին հասցեագրված Ձեր 6.03.2019թ․ գրությանն ի պատասխան հայտնում ենք. Մենք…
«Վալլեքսը» չեղարկում է ծանուցումները
«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի…
«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու ժամկետը
«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: Ներկայացնում ենք «Վալեքս» ընկերությունների խմբի տարածած հայտարարությունը. «Տեղեկացնում…
Պետությունն իր կողմից ինչ կարող է անում է, որ Թեղուտի հանքը գործարկվի
2018 թվականի տարեսկզբին Թեղուտի հանքավայրն ընդամենը երեք տարվա գործունեությունից հետո փակվեց, 1200 աշխատողների մեծ մասը մնաց գործազուրկ։ Սկզբում ղեկավարները հայտարարեցին, որ աշխատանքի դադարը ժամանակավոր է՝ ընդամենը պլանային վերանորոգումների պատճառով: Հետո արդեն պարզ դարձավ, որ հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության շուրջ 380 միլիոն դոլարի պարտքի պատճառով հանքն անցել է ռուսական «ՎՏԲ» բանկին։ Հանքի սեփականատեր դարձած «ՎՏԲ» բանկը…