Վահան Քերոբյան
Քերոբյանը Իրանում գործարար համաժողովի է մասնակցել
Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում գրված է․ «Հունվարի 22-ին՝ Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի առաջին օրը, նախարարը մասնակցեց ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվեցին հայ և իրանցի…
Էկոնոմիկայի նախարար այցելել է Մեղրի
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել է Մեղրի։ «Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները»,- Մեղրի կատարած այցի մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ https://www.facebook.com/vahankerobyan/posts/5031637970212034
2020-ին ՀՀ-ում գնաճն ավելի քիչ է, քան առևտրային գործընկեր երկրներում․ Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում նկատվող գնաճին։ Նա ասաց, որ այս տարի գնաճը չի գերազանցելու 2-2,5 տոկոսը։ Քերոբյանի խոսքով՝ մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում, ինչպիսիք են, օրինակ՝ Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և այլն, գնաճն ավելի շատ է, քան մեզ մոտ։ Նախարարը նշեց, որ մի ապրանքի…
Նիկողոսյանը անդրադարձել է Քերոբյանի բարձրաձայնած խնդիրներին
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ասուլիսի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների կապակցությամբ Ինչպես արդեն տեղեկացրել ենք առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով: Նախևառաջ,…
Դավիթն ու Արտավազդը ցույց են տալիս, թե ինչպես է հնարավոր դառնալ միլիոնատեր․ նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «2017 թվականի ամռանը 9 տարի ԱՄՆ-ում աշխատանքից հետո Հայաստան վերադարձավ Դավիթ Բաղդասարյանը և Արտավազդ Մինասյանի հետ հիմնեց 2Hz ընկերությունը, որը հետո վերանվանվեց Krisp: Երեք տարուց քիչ ավել ժամանակահատվածում ընկերությանը հաջողվեց ճիշտ նկարագրել աղմուկի պրոբլեմը, լուծել այն գիտական, արհեստական բանականության գործիքերով, փաթեթավորել մարդկանց համար հարմար տեսքով,…
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ նորանշանակ դեսպանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։ Դեսպան Յոն Ֆանը…
Վահան Քերոբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանինի
Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ տնտեսական զարգացմանն ու անվտանգությանն աջակցելու իր հանձնառությանը։ Դեսպան Թրեյսին հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունն ու շարունակական գործընկերությունը։ ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերին, այդ թվում՝ զբասաշրջության, գյուղատնտեսության, բիզնեսի կանոնակարգման, ջրային պաշարների…
Պատերազմի առաջին օրվանից փորձում էին տուն ուղարկել, բայց ապարդյուն․ նախարար
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Էս նկարում Davo Piloyan-ի հետ եմ`ապագա բազմազավակ հայրերով։ Ես չորսն ունեմ ու հինգերորդին եմ սպասում, իսկ ինքը երեքն ունի ու զույգի է սպասում։ Պատերազմի առաջին օրվանից սկսած երկուսիս էլ մի քանի անգամ զոռով տուն են փորձել ուղարկել, բայց ապարդյուն։ Երկուսիս կանայք էլ ծանր էին…
ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավորները հանդիպում են անցկացնում Քերոբյանի հետ
ՀՀ ԱԺ-ում Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ պատգամավորները չեն հայտնել, թե ինչի մասին է լինելու քննարկումը ու որն է հանդիպման օրակարգը։








