Վահե Գրիգորյանի նամակ
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը որն ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի անդամներին և ՍԴ դատավոր Արման Դիլանյանին ներկայացնում ենք ամբողջությամբ: «Մեծարգո տիկնայք և պարոնայք Սույն գրությամբ դիմելու նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (հետայսու՝ Դատարան) ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են…