Վահե Էնֆիաջյան
ԱԺ առաջին նիստն ավարտվեց. քննարկումները կշարունակվեն վաղը
7-րդ գումարման, ՀՀ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստն ավարտվեց։ ԱԺ ընդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին քննարկումները կշարունակվեն վաղը։Նշենք, որ ընդիմադիր կուսակցություններից «ԲՀԿ»-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «ԼՀԿ»-ն՝ Մանե Թանդիլյանի։Հիշեցնենք նաև, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կայացրել է քաղաքական որոշում ՝ քվեարկել ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած խմբակցության թեկնածուի օգտին։
ԲՀԿ-ն որոշել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի, իսկ խմբակցության քարտուղարի՝ Արման Աբովյանի թեկնածությունները
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին…




