վաղեմության ժամկետ
Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի․ նախագահի անունից հարգանքի տուրք է մատուցվել
Փետրվարի 28-ը մեր երկրում հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած…
Ըստ ՌԴ օրենսդրության` Վահագն Հարությունյանին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է․ Դատախազություն
Ռուս իրավապահները եզրահանգել են, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզվող, 1 տարուց ավելի Ռուսաստանում գտնվող Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել, քանի որ, ըստ ռուսական օրենսդրության, նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Վահագն Հարությունյանը ձերբակալվել է Մոսկվայում, ապա երկու օր անց ազատ արձակվել։…
Շիրխանյանի նամակի վրա հիմնված քրգործը մերժվեց
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ից հայտնում են՝ գործին ընթացք չի տրվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը: 21 տարի առաջ ընտրություններում տեղ գտած լայնածավալ կեղծիքների մասին բարձրաձայնած պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՀՔԾ-ում նաև պատմել էր, թե այդ ժամանակ հաղթած թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վերջին…



