Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ
Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից
Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկում անբարենպաստ պայմաններում պահվող գորշ արջը վերջապես փրկվել է։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝ արջն այժմ գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում։
Սահմանապահ Խաչիկ գյուղը ապահովվել է արտաքին լուսավորությամբ
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ շարունակում են Հայաստանի բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի փողոցները՝ ներառելով 1600մ երկարությամբ տարածք, ինչպես նաև տեղակայվել է 45 LED լուսարձակ: Համայնքային կայուն զարգացման ամենակարևոր…
ՀՀ տարածքում կրկին կովկասյան հովազ է ֆիքսվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2013թ․-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն առաջին ագամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսեցին կովկասյան հովազի առկայության փաստը, որի պոչը հետաքրքիր քննարկումների առիթ հանդիսացավ և դարձավ բավականին «հայտնի»։ Դեռ 2013թ․-ին FPWC կողմից ներգրավվեցին օտարերկրա մասնագետներ, իսկ մի քանի օր անց հովազը ներկայացավ հանրությանն իր ողջ հզորությամբ։ 2019թ․-ին՝ Կովկասյան հովազի պահպանման տարում, Կովկասյան կենսաբազմազանության…



