վանաձոր-ալավերդի-վրաստանի սահման

  • Հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքներ՝ Ալավերդիով անցնող ճանապարհահատվածում

    Հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքներ՝ Ալավերդիով անցնող ճանապարհահատվածում

    Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։ Նշենք‚ որ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքում ի հայտ էր եկել որևէ տեղ չարձանագրված ստորգետնյա կոյուղագիծ, այդ իսկ պատճառով առաջացել էր ճանապարհի վերանախագծման անհրաժեշտություն: Կապալառու կազմակերպության կողմից շինտեղամասում նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի վարչական…

  • Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքները  վերսկսվել են

    Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքները վերսկսվել են

    Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։ Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի ձգձգման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նախարարի հանձնարարականով…

  • Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

    Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

    Ալավերդի քաղաքի տարածքում պայթեցման եղանակով ժայռային բնահողի փխրեցում իրականացնելու համար դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից, մինչև 20:00-ն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհին կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների շրջանակներում։