Վարազդատ Լալայան
Վարազդատ Լալայանը՝ Հանդիսատեսի համակրանք անվանակարգի հաղթող
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը ճանաչվել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող։ Առցանց քվեարկության արդյունքները հրապարակել է ԿԳՄՍՆ-ն։ Վարազդատ Լալայանը հավաքել է 1778 ձայն՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Երկրորդ տեղում է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ…
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն ծանրամարտում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ներկայացուցիչ ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը փայլուն արդյունք է գրանցել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում՝ գերծանր քաշայինների պայքարում նվաճելով ոսկե մեդալ։ Լալայանը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունք (215 կգ պոկում + 252 կգ հրում) և արժանացել աշխարհի չեմպիոնի կոչմանը։ Նույն քաշային կարգում հանդես եկած հայազգի ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, գրանցել է 455 կգ…
Վարազդատ Լալայանը՝ Օլիմպիական փոխչեմպիոն
Գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր․ Փարիզում քիչ առաջ ավարտված պայքարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը երկամարտի պայքարում 3 կգ զիջեց վրացի Լաշա Տալախաձեին և նվաճեց արծաթե մեդալ։ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանն էլ բրոնզե մեդալակիր է։ Այսպիսով «Փարիզ 24»-ում Հայաստանը երեք արծաթե, մեկ բրոնզե մեդալ նվաճեց։
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կավարտվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: + 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ։
Ծանրամարտի հեռավար մրցաշարին 3 հայ ծանրորդ կմասնակցի
Կորոնավիրուսի պանեմիայի պատճառով հետզհետե ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ օգոստոսի 29-ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը նվիրվելու է Ուզբեկստանի անկախության օրվան։ Հայաստանին հատկացվելու է հինգ տեղ։ Մասնակիցներն են՝ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102կգ /, գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Թիմում են նաև Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը, սակայն…
Եվրոպայի առաջնություն․ հայ ծանրորդը չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Հերթական ոսկե մեդալը նվաճել է գերծանր քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը։ Երիտասարդների աշխարհի առաջնության գործող չեմպիոնը լավագույնն է եղել և՛ պոկում վարժությունում (194 կգ), և՛ հրումում (230 կգ) ու երկամարտի 424 կգ-ով նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Այս մասին տեղեկացնում…