Վարազներ
Շակիրայի ու նրա որդու վրա վարազներ են հարձակվել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայտնի երգչուհի Շակիրան ու նրա 8-ամյա որդին զբոսնելիս են եղել Բարսելոնայի զբոսայգիներից մեկում, երբ նրանց վրա են հարձակվել երկու վայրի վարազներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ վարազները խլել են Շակիրայի պայուսակը, ու այն քարշ տվել անտառ, որը հետագայում հայտնաբերվել է։ Ըստ աղբյուրի՝ Շակիրան և որդին չեն տուժել հարձակումից։

