Վարակում
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
Սեպտեմբերի 24-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով…
Միլանի հարձակվողի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաոն կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին լուրը հաստատել է անձամբ ֆուտբոլիստը։ Նա նշել է, որ այս պահի գտնվում է ինքնամեկուսացման մեջ ու չի մասնակցել թիմի ուսումնամարզական հավաքին։
Կորոնավիրուսով դեպք դատապարտյալների կամ կալանավորվածների մոտ չի գրանցվել․ փոխնախարար
Այսօր՝ հունիսի 2-ին՝ ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, թե արդյո՞ք կան դատապարտված կամ կալանավորված անձանց շրջանում կորոնավիրուսի վարակման դեպքեր։ «Կորոնավիրուսի վարակման դեպք ազատությունից զրկված անձանց շրջանակներում չի գրանցվել: Մինչ այս պահը վարակակիր դատապարտյալ կամ կալանավորված անձ չենք ունեցել», – ասել է Գալյանը:



