վարակվածների թիվ
ԱՀԿ-ն խոսել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին
Աշխարհում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 3,4 միլիոն մարդ, ինչը ամենաբարձր օրական ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում։ Այս տվյալները չորեքշաբթի երեկոյան հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Առաջին անգամ 24 ժամվա ընթացքում հայտնաբերված Covid-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը։ Երեկ ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել համաճարակի սկզբից ի վեր մինչ օրս…
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 242 միլիոն է
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 242 միլիոն 482 հազար 541: Վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 929 հազար 545 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: