վարակվել է քովիդով
Ռեալի 2 ֆուտբոլիստ վարակվել է քովիդով
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Մարսելոյի և Լուկա Մոդրիչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այս մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը անցկացրել է 18 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում: Բրազիլացի պաշտպանն իր ակտիվում ունի անցկացրած 5 հանդիպում:

